Երկրաշարժ` Իրաքի և Իրանի սահմանին

Երկրաշարժից զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Այսօր 5,4 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել Իրանի և Իրաքի սահմանագծին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` Եվրոպան միջերկրածովյան սեյսմիկ ծառայության հղումով։

Ցնցումները գրանցվել են Գրինվիչի ժամանակով 8։35, տեղական ժամանակով 12։35–ին, Բաղդադից 170 կմ հյուսիս արևելք և իրանյան Սերե–Պոլե–Զոհաբ քաղաքից 17 կմ հարավ արևմուտք ընկած տարածաշրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումը գրանցվել է 52 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։