ՌԱԴԻՈ

Հարությունով. «Հայաստանն առաջին հերթին պետք է արդիականացնի զրահատեխնիկան»

Ռուսաստանն այս տարի կսկսի Հայաստանին վարկային նոր պայմանագրով սպառազինություն մատակարարել։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է սպառազինության այն տեսակները, որոնք արդիականացման կարիք ունեն։
Sputnik
Դավիթ Հարությունով

Քանի որ կոնկրետ տեղեկություն առայժմ չկա, թե Հայաստանը ռուսական վարկով ինչ սպառազինություն է գնելու, Հարությունովը նշում է, որ կարող է միայն ենթադրություններ անել` հաշվի առնելով ԶՈՒ-ի զարգացման միտումները և ժամանակակից մարտահրավերները։ Նրա խոսքով` կարելի է առանձնացնել մի քանի ուղղություն, որոնք արդիական են Հայաստանի համար։

«Առաջին հերթին զրահատեխնիկայի, հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների արդիականացման խնդիր կա։ Կարելի է առանձնացնել հրետանային համակարգի արդիականացումը, և որոշակի բաց կա հակատնակային, հակահրթիռային համակարգերում»,- ասում է նա։

Փորձագետն առանձնացնում է նաև ավիացիոն տեխնիկայի արդիականացման հարցը։

Նրա խոսքով` թեև Հայաստանում այդ բաղադրիչը շատ զարգացած չէ, բայց կան մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, որոնք ևս արդիականացման կարիք ունեն։