Հայերը հումորով ազգ են, կամ ինչպես չշփոթել հայկական քիթը շնաձկան լողակի հետ

Հայերը յուրահատուկ հումորի զգացողությամբ մարդիկ են։ Հայկական հումորը հաճախ կարող է սուր ինքնաքննադատություն պարունակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ապրիլի 1-ին ամբողջ աշխարհում նշում են Խաբելու կամ Ծիծաղի օրը։ Դժվար է միանշանակ ասել, թե ինչպե՞ս և որտեղի՞ց է առաջացել այս ավանդույթը։

Առավել տարածված վարկածներից մեկի համաձայն` Ծիծաղի օրը կապում են նրա հետ, որ ի սկզբանե ապրիլի 1-ը շատ երկրներում նշվել է որպես գարնանային գիշերահավասարի և Զատկի օր։ Տոնակատարությունն ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և հումորով։

«Ունիվերի» Մայքլը պատմել է «լկտի» հայկական հումորի ու «Քեշյան» նախագծի մասին․ բացառիկ

Տոնի ավանդույթը գործում է նաև մեր օրերում․ պատճառը բնությունն է, որովհետև մարդիկ գարնանային եղանակի քմահաճույքները փորձել են մեղմել կատակներով։

Հայտնի է նաև, որ փետրվարի վերջին Հին Հռոմում  նշել են Հիմարների օրը, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31-ին նշել են Հոլի կատակների տոնը։ Իռլանդական ասքերում ապրիլի առաջին օրը հիշատակվում է որպես մարդկանց խաբելու օր։

Ինչ էլ որ լինի, ապրիլի 1-ն օրացույցում ամրագրվել է որպես ուրախության և կատակների օր։

Ամենահայտնի ապրիլմեկյան «խաբեությունները» արդեն գրանցված են բոլոր ժամանակների 100 ապրիլմեկյան կատակների ցուցակում (The Top 100 April Fool's Day Hoaxes of All Time), դրանց շարքում են՝ Պիզայի աշտարակի անկումը, թռչող պինգվինների մասին ֆոտոռեպորտաժը, թռչող ափսեի վայրէջքը Լոնդոնում և այլն։

Այս տոնը սիրում են նաև Հայաստանում։ Հայերը յուրահատուկ հումորի զգացողությամբ ազգ են։ Հայկական հումորը հաճախ կարող է պարունակել սուր ինքնաքննադատություն։ Հայկական հումորի զարթոնքը կապված է «Հայկական ռադիոյի» հետ, որը դարձել է խորհրդային անեկդոտների կերպարներից մեկը։ Ահա դրանցից մեկը․ «Հարց հայկական ռադիոյին»․

— Կարելի՞ է արդյոք կոմունիզմ կառուցվել Կովկասում։

— Ոչ։ Կուսակցության ծրագրում ասվում է, որ կոմունիզմը սարերի հետևում չէ։

Կամ ահա ևս մեկը․

— Ինչու՞ է հայերի բախտը միշտ բերում։

— Որովհետև ճակատագիրը վախենում է մեջքով շրջվել նրանց կողմը։

Ուրգանտը Գարիկ Մարտիրոսյանի անունով «դաջվածք է արել» թևին. լուսանկար

Հայկական հնարամտությունը, ցանկացած բարդ իրավիճակի դուրս գալու կարողությունը բազմաթիվ անեկդոտների մոտիվներից է։ Օրինակ․ «Փարիզի ցուցահանդեսում երեք աստղանի հայկական կոնյակը զբաղեցրել է առաջին տեղը, իսկ հինգաստղանին ընդհանրապես չի մտել մրցանակակիրների շարքը։

Ինչու՞ է այդպես ստացվել, — հարցրել են հայ գինեգործներին։

Մենք էլ ենք զարմացած։ Մի տակառից ենք լցրել»։

Սրամիտ հումորով աչքի է ընկել նաև ուրախների և հնարամիտների ակումբի  «Նոր հայեր» հայկական թիմը։ Շատերը հիշում են հայկական թիմի սուր, երբեմն խայթող կատակները։ Կատակների հերոսներ են դարձել հայտնի անձինք, կոնկրետ քաղաքական գործիչներ, երևույթներ, շրջապատող իրականությունը և, իհարկե, հայտնի հայկական քիթը։ Այդ թեմայով կատակներից մեկը․ «Արա, ձեզ մոտ այստեղ, ինչ է, շնաձկներ կա՞ն։  — Շնաձկնե՞ր։ Ոչ, ուղղակի հայերը մեջքի վրա են լողում»։

Հատուկ սրամտությամբ են աչքի ընկել նրանց նախորդները՝ «ԵրՄԻ-Շարմ» թիմը։ Այդ ժամանակների հայտնի կատակներից․

— Ինչպե՞ս տարբերել հային ամբոխի մեջ։

— Սպասեք 2-3 րոպե, նա ինքը կտարբերվի։

Եվ նույնիսկ սուր սոցիալական խնդիրների շուրջ, ինչպիսին է արտագաղթը, ՈՒՀԱ-ի հայ անդամները հիանալի կատակել են․

— Ինչու՞ են այդքան շատ հայեր մնում արտասահմանում։

— Վերադառնալը վատ նշան է։

Ասում են` ծիծաղը երկարացնում է կյանքը։ Հնարավոր է, որ այդ պնդման մեջ ճշմարտություն կա։ Ճշմարտություն, որը հայերը լավ են յուրացրել։ Ծանր փորձությունները, որոնց միջով անցել է հայ ժողովուրդը, չեն կոտրել նրա մեջ հավատի, հումորի զգացողությունը և ժպտալու կարողությունը։ Հնարավոր է, որ դրանով է բացատրվում մեր ժողովրդի երկարակեցությունը։