Երևանի ավտոտնակներից մեկում բռնկված հրդեհից տուժած 60-ամյա տղամարդու վիճակը ծանր է

Այրվել են սառնարան և հնամաշ անվադողեր 50 քմ տարածքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Մարտի 31-ին, ժամը 21:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 39 շենքի բակում այրվում է աղբ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի նկուղային հատվածում:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են սառնարան և հնամաշ անվադողեր 50 քմ տարածքում: Հրդեհի հետևանքով 1958 թ. ծնված Լ. Կ.-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» ՓԲԸ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: