«Խաղաղություն և բարություն». Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ Զատիկը

Որպես զատկական իլյուստրացիա Մարգարիտա Սիմոնյանն ընտրել է ղահուրմա ճաշատեսակի նկարը։ Այն իր յուղով խաշած, պահածոյացված միս է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Russia Today և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր Telegram-ալիքում շնորհավորել է հայ հավատացյալներին` Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։

Սիմոնյանը ներկայացրել է, թե ինչպես են Իրանում ապրում հայկական ծագում ունեցող ռուսաստանցիները

«Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը։ Բոլոր հավատացյալներին` անկախ դավանանքից ու նաև անհավատներին, պարզապես` լավ մարդկանց ցանկանում եմ խաղաղություն ու բարություն»,–գրել է Սիմոնյան ու տեղադրել հայկական ղահուրմայի լուսանկար։

Սուրբ ՀԱրության տոնը հայոց մեջ նաև Զատիկ է կոչվում և նշանակվում է զատվել, մաքրվել մեղքերից և վերադառնալ առ աստված։

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:Հայ հավատացյալների սեղաններից այսօր անպակաս են ներկած կարմիր հավկիթները, չամիչով փլավը, ձուկը, տապակած կանաչին ու գինին։