Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանի կախարդանքը. ի՞նչ էր անում մարզուհին Հոգվարտսում

Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա– Բաբասյանը «մոգական» լուսանկար է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ամենաիսկական հրաշքների ու կախարդության դպրոցում` Հոգվարտսում, արված լուսանկար է  հրապարակել գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը։

«Իսկական մատնաչափիկ» Մեդվեդևա–Բաբասյանը չի հավատում ճակատագրին

Դատելով Instagram-ում հրապարակված լուսանկարից` աղջիկն այս պահին Մեծ Բրիտանիայում է։ Նա այցելել է այն վայրը, որտեղ նկարահանվել է «Հարի Փոթեր» ֆիլմը։

Գեղասահորդուհու երկրպագուները գրել են, որ նա նման է Հարի Փոթերի ընկերուհուն` Հերմիոնա Ջին Գրեյնջերին։ Մեդվեդևա–Բաբասյանն իր ձեռքում բռնել է կախարդական փայտիկը և նկարը մակագրել հեքիաթի կախարդական խոսքերով. «Episkey. #hogwarts»,–գրել է աղջիկն իր նկարի տակ։

Ենթադրում ենք, որ Եվգենյան կախարդական բառերն ասում է` ակնկալելով, որ շուտ կապաքինվի։ Չէ՞ որ ոտքի վնասվածքի պատճառով նա չկարողացավ օլիմպիադայում դառնալ ոսկե մեդալակիր։