ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով ջախջախել է «Սթոք Սիթիին» Անգլիայի առաջնության 32-րդ փուլում։
Հաշիվը 75-րդ րոպեին բացել է Պյեր Էմերիկ Օբամեյանգը, որը կարողացել է իրագործել հակառակորդի դարպասին նշանակված 11-մետրանոցը։ Ավելի ուշ նա խփել է երկրորդ գոլը։ Երրորդ գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Լակազեթը։
Լոնդոնյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին՝ մասնակցելով հաղթական ավարտին։
«Արսենալը» մոսկովյան ԲԿՄԱ-ի մրցակիցն է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում։ Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում ապրիլի 5-ին։