Սխալմամբ միացրել են գոյություն չունեցող պետության օրհներգը. ռուսներն իրենց չեն կորցրել

Ռուսաստանի օրհներգի փոխարեն ԽՍՀՄ օրհներգը սխալմամբ միացնելուց հետո ռուս ռեկբիստները 57:3 հաշվով ջախջախել են գերմանացիներին։
Sputnik

Քյոլնում անցկացվող Ռեկբիի Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ կհիշվի նաև կազմակերպիչների զավեշտալի սխալով։

Ռուսաստանի և Գերմանիայի հավաքականների խաղից առաջ մարզադաշտի աշխատակիցները Ռուսաստանի օրհներգի փոխարեն սխալմամբ միացրել են ԽՍՀՄ օրհներգը։ Սակայն դա չի շփոթեցրել Ռուսաստանի հավաքականի խաղացողներին. մարզիկներից ոմանք սկսել են երգել խորհրդային տարբերակը, մյուսներն էլ` այսօրվա օհներգը։

Այնուհետև ռուս մարզիկները հիանալի խաղ են ցուցադրել` գերմանացիներին հաղթելով 57:3 հաշվով։

Ռուսաստանի հավաքականը 4-րդ տեղն է զբաղեցրել, հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը։