Մխիթարյանը Քարդաշյանից հայտնի է. ֆուտբոլիստն իր մասին ֆիլմից մի հատված է ցուցադրել

Copa90 ֆուտբոլային կայքը Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին տեսահոլովակ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի —Sputnik. Copa90 ֆուտբոլային կայքը հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին տեսահոլովակ է հրապարակել, որը սկսվում է «արդյո՞ք ֆուտբոլիստը կարող է Քարդաշյան քույրերից հայտնի լինել» հարցով։

Պատասխանը հաստատակամ է։ Բավական է միայն նայել այն երեխաներին, որոնք նրա հետևից վազում են փողոցում, և ժպտացող ոստիկանին, որը քայլում է նրա հետևից։ Սակայն առանց այդ էլ պարզ է` Մխիթարյանին այստեղ որևէ մեկից պաշտպանելու կարիք չկա։

«Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հերոս է։ Հենրիխին գիտի յուրաքանչյուրը, անկախ նրանից դիտում է ֆուտբոլ, թե ոչ», — վստահեցնում է «Վիվարո» մարզական գործակալության խմբագիր Կարեն Ռաֆայելյանը։

Տեսանյութում ներկայացված են ֆուտբոլիստի մարզական հաջողության կադրերը` Դոնեցկի «Մետալուրգից» և «Շախտյորից» մինչև Լոնդոնի «Արսենալ»։

«Նրան աստվածացնում են, ինչպես ժամանակին Մարադոնային և Պելեին իրենց հայրենիքում։ Հայերի համար Մխիթարյանը ազգային խորհրդանիշ է», — ասում է ֆուտբոլիստի երկրպագու Վահեն։

Օրինակելի է դարձել անգամ մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ծիծաղելի դեպքը։ Անհայտ ընտրողը, հոգնելով քաղաքականությունից, իր քվեաթերթիկի վրա գրել է Հենրիխ Մխիթարյանի անունը։

Ֆուտբոլիստին հարցնում են. «Ի՞նչ եք կարծում, Հայաստանում ո՞վ է ավելի ճանաչված, դո՞ւք, թե՞ Քիմ Քարդաշյանը»։

«Դա կախված է նրանից, թե որ տեսանկյունից ես նայում», — ծիծաղը զսպելով պատասխանում է Մխիթարյանը։

Իսկ երկրպագուների պատասխանը միանշանակ է. Հենրիխը և այն օրինակը, որը նա ծառայում է իր պահվածքով ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս։

Իսկ իր լավագույն գոլը Մխիթարյանը դեռ համարում է 2016 թվականի դեկտեմբերին «Սանդերլենդի» հետ խաղում խփած «կարիճի հարվածը»։