Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպանը կին է

ՀՀ նախագահը Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ) նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նշենք, որ նախագահը հրամանագրերը ստորագրել է այսօր` մարտի 31-ին։