ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. «Փաստ» օրաթերթի աղբյուրների հավաստմամբ՝ «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանին հարկային մարմինները ստիպում են թանկացնել բանանի գինը: Թվում է, թե այդպիսի բան չի կարող լինել: Բայց… Արդեն շուրջ մեկ շաբաթ է` հարկայինի աշխատողները մայրաքաղաքի գրեթե բոլոր առևտրի կենտրոններում ստուգում են, թե որ բիզնեսմենը ինչքան բանան է հանձնում:
«Ի դեպ, Միհրանի մոնոպոլիան գրեթե նույնությամբ գործում է: Բայց խնդիրն այն է, որ հարկայինն ուղղակի գեներալին ստիպում է թանկացնել բանանի գինը, որպեսզի պետբյուջե ավելի շատ դրամ մտնի»,– գրում է թերթը:
Ըստ «Փաստի»` Միհրան Պողոսյանն առայժմ փորձում է հարկային մարմիններին համոզել, որ նման քայլ չի կարելի կատարել, որովհետև նախ աղմուկ կբարձրացնի սպառողը, հետո էլ՝ շուկայում գների «տեղաշարժ» կսկսվի: «Փաստի» տվյալներով Պողոսյանը մեկ արկղ բանանը վաճառողներին է հանձնում 13-15 հազար դրամով, իսկ հարկայինը պահանջում է այն դարձնել 18000: