«Մի գնա» երգով վարակվեց նաև Սոսո Պավլիաշվիլին. տեսանյութ

Վրացի երգիչը Ֆրանսիայում հայերեն երգ է լսում և ողջունում հայ եղբայրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին հայերին ողջույններ է հղում Ֆրանսիայից։ Նա Instagram սոցիալական ցանցում կարճ տեսանյութ է հրապարակել, որում հնչում է «Մի գնա» երգը։

«Ֆրանսիայում հայերեն եմ լսում, իմ հայ եղբայրներ։ Բոլորին ողջույն»,- ասում է նա։

Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը շարունակում է գրավել աշխարհը և արդեն հիթ է դարձել բազմաթիվ երկրներում։

Այն արդեն հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա։

Այս տարի սոցիալական կայքերը պայթեցրեց «Մի գնա» երգի նոր տարբերակը` ֆրանսիացի մեգաաստղ Maître Gims-ի կատարմամբ։ Գիմսը ձայնագրել էր Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։

«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի։ Կատարումն առանձնանում է մուղամի ելևէջներով, ինչը մեծ պահանջարկ ունի թուրք ունկնդիրների ու փոփ-կատարողների շրջանում։