ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Եթե այլ տհաճ անակնկալներ չլինեն, ծիրանի առատ բերք կունենանք»

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում պատմում է, թե վերջին օրերի անձրևներն ու քամիներն ինչ հետևանքներ են թողել ծիրանի այգիներում։
Sputnik
Աշոտ Հարությունյան

Հարությունյանի խոսքով` ծիրանենու փոշոտումն արդեն վերջացել է, և երեկ հիմնականում ծաղկաթերթերն ու պսակաթերթերն են թափվել։

«Մենք տեսնում ենք սաղմնային պտուղները, ամեն ինչ նորմալ է, նույնիսկ կարելի է ասել` բնությունն ինչ-որ տեղ օգտակար է եղել, քանի որ այսքան ծանրաբեռնված ծառը եթե բերք տար, ճյուղերը չէին դիմանա»,- նշեց նա։

Նախարարության աշխատակիցներն այգետերերին խորհուրդ են տվել այգու մշակության հետագա բուժումները շարունակել ագրոկանոններով։ Հարությունյանի խոսքով` եթե այլ տհաճ անակնկալներ չլինեն, այս տարի կունենանք բարձր բերք։