ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր` Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան) նշանակելու մասին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սմբատյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:
ՀՀ նախագահը ստորագրել է նաև հրամանագիր Արմեն Մելքոնյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին: