Խարկովում ինքնաձիգից մի խումբ կովկասցիների են գնդակահարել

Հարձակումն իրականացվել է անհայտ անձանց կողմից Խարկովի ռեստորաններից մեկի մուտքի մոտ։ Սպանվել է ադրբեջանցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Մի քանի անհայտ անձինք գնդակահարել են մի խումբ կովկասցիների, այդ թվում` ադրբեջանցու և վրացու։ Միջադեպը տեղի է ունեցել Խարկովի ռեստորաններից մեկի մոտակայքում։ Այս մասին տեղեկացնում է Depo.Харьков պարբերականը։

Ոստիկանության տվյալներով` մարտի 29-ին, ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Նյուտոն փողոցի և Լև Լանդաու պողոտայի խաչմերուկում կրակոցներ են հնչում։

Ընկերական կերուխումից հետո ծեծկռտուք է եղել, սպանել են տանտիրոջը

Նախնական ստուգումների արդյունքներով պարզվել է, որ ռեստորաններից մեկում տասը հոգուց բաղկացած խումբ էր հանգստանում։ Երբ նրանք դուրս են եկել ռեստորանից, նրանց մի քանի անծանոթներ են մոտեցել, որոնք կրակ են բացել ինքնաձիգից։

Տղամարդկանցից մեկը հրազենի վնասվածք է ստացել գլխի շրջանում, մյուսը` ազդրի։ 32 և 38-ամյա տուժածներին տեղափոխել են քաղաքային կլինիկական հիվանդանոց, սակայն ադրբեջանցին մահացել է։

Բացի այդ, ինքնաձիգի փամփուշտներից «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է վնասվել։ Հարձակում գործած անձինք փախուստի են դիմել` դեպքի վայրում թողնելով զենքը։

Քաղաքում այժմ ոստիկանական անհետաձգելի գործողություններն են իրականացվում` «Սիրենա» օպերացիայի անվան տակ։

Ինչպես նշել է Խարկովի մարզում Ուկրաինայի ազգային ոստիկանության գլխավոր վարչության հաղորդակցման բաժնի ղեկավար Ելենա Բարաննիկը, հանցագործության դրդապատճառների մասին խոսելը դեռ վաղ է։