Ռուսաստանը սկսել է արտաքսել արտասահմանցի դիվանագետներին

Здание МИД РФ
Մոսկվան կարտաքսի երկու իտալացի և մեկ ֆինն դիվանագետի։ Մոսկվայում նաև երեք լիտվացի, մեկ լատվիացի ու չորս լեհ դիվանագետներին երկիրը լքելու «խնդրանքով» դիմելու որոշում են կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ռուսաստանը սկսել է արտաքսել ԵՄ և այլ երկրների դիվանագետներին` ի պատասխան նրանց նման գործողությունների։ Առաջինը Մոսկվայի թիրախում են հայտնվել իտալացիներն ու ֆինները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվան պատրաստվում է արտաքսել է երկու իտալացի և մեկ ֆինն դիվանագետի։ Մոսկվայում նաև երեք լիտվացի, մեկ լատվիացի ու չորս լեհ դիվանագետներին երկիրը լքելու «խնդրանքով» դիմելու որոշում են կայացրել։

Министр иностранных дел РФ Сергей Лавров
«Սկրիպալի գործը»․ Ռուսաստանն Արևմուտքին հստակ հարցեր կներկայացնի

Մինչև այդ ԱԳՆ-ն պահանջել է Մեծ Բրիտանիայից կրճատել Ռուսաստանում գլխավոր հյուպատոսարանի աշխատակազմը։ Նախարարությունից տեղեկացրել են, որ Լոնդոնը պետք է հավասարեցնի Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ու գլխավոր հյուպատոսարանի աշխատակիցների ու Մեծ Բրիտանիայում գտնվող ռուս դիվանագետների քանակը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնական Մոսկվային է մեղադրել նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար: Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ միանում են Մեծ Բրիտանիային և հայտնել են ռուս դիվանագետների արտաքսման որոշման մասին:

Մասնավորապես ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ արտաքսում են 48 ռուս դիվանագետի և ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի առաքելության 12 աշխատակիցների, ինչպես նաև փակում են Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան է տալու ռուս դիվանագետների արտաքսմանն ու ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի փակմանը։