ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Մարտի 30-ին և 31-ին Հայաստանի որոշ գետերում կարող են հեղեղումներ լինել։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ջրի անբարենպաստ ելքեր են սպասվում հատկապես Արփա և Աղստև գետերի ավազաններում։ Դա պայմանավորված է մարտի 30-ի ցերեկը հանրապետության տարածք հզոր ցիկլոնի ներթափանցմամբ։
«Հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ»,- նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։