ՌԱԴԻՈ

Իսագուլյան. «Գերմանիան մեր միջոցով փորձում է կրակից ինչ–որ շագանակներ հանել»

Ի՞նչ վտանգներ ունի ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման նոր կարգը։ Մեկնաբանում է Գառնիկ Իսագուլյանը։
Sputnik
Գառնիկ Իսագուլյան

Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Գերմանիայի դեսպանի հայտարարությունը` ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման գործընթացը թուրքական ծագում ունեցող «ՎիզաՄետրիկ» ՍՊ-ին հանձնելու մասին։

«Ինձ համար տարօրինակ է, որ Գերմանիայի դեսպանատունը և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը ինքն է հայտարարում, թե այդ կազմակերպությունն ում ազդեցության տակ է,-ասում է Իսագուլյանը` հավելելով,- Գերմանիան մեր միջոցով փորձում է կրակից ինչ-որ շագանակներ հանել»։

Ապրիլի 3-ից Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ավստրիա և Շվեդիա մեկնելու համար շենգենյան վիզայի ստանալու դիմումները ՀՀ քաղաքացիները ներկայացնելու են ոչ թե Գերմանիայի դեսպանություն, այլ «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ, որի մայր կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։