ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Մարտի 30-ին զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և ատրճանակով զինված, հարձակվել է Վանաձորի գազալցակայանի վրա և զենքի սպառնալիքով աշխատակցից գումար հափշտակել։
Հայտնում է shamshyan.com կայքը։
Հարձակվողն աշխատակցին ստիպել է դրամարկղում եղած ողջ գումարը` շուրջ 220 հազար դրամ, հանձնել իրեն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։