Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին

Ժան–Բատիստ Լեմուանը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարտի 30–ին։ Նա հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան–Բատիստ Լեմուանն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեց հուշահամալիր մոտ։

Ֆրանսիացի նախարարին ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լակոտը։ Օտարերկրացի պաշտոնյան այցելել է նաև Ցեղասպանության ինստիտուտ–թանգարան։

1 / 2
Ժան–Բատիստ Լեմուանը` Ծիծեռնակաբերդում
2 / 2
Ժան–Բատիստ Լեմուանը` Ծիծեռնակաբերդում

Ժան–Բատիստ Լեմուանը Հայաստան է ժամանել մարտի 30–ին, երկօրյա պաշտոնական այցով։ Նա հանդիպումներ և քննարկումներ կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նշենք, որ Երևանում 2018թ.–ի հոկտեմբերին կկայանա Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթաժողովը։ Գագաթաժողովի մասնակցելու համար Հայաստան կգա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։