ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Հայաստանում ձվի ներմուծումների ծավալը շատ չնչին է»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը Զատկի տոնին ընդառաջ Sputnik Արմենիայի եթերում խոսում է ձվի ներմուծման ծավալի մասին։
Sputnik
Գնել Ալավերդյան

Ալավերդյանի խոսքով` ձվի ներմուծումների ծավալը շատ չնչին է, որովհետև պահանջարկի 90-99 տոկոսը բավարարվում է տեղական արտադրանքով։

«Ներմուծումը կարճաժամկետ երևույթ է։ Տարվա մեջ երևի 2-3 անգամ են ներմուծումներ լինում` Ամանորին և Զատկին ընդառաջ։ Ընկերություններն ամբողջությամբ կարողանում են կանխատեսել և պլանավորվել հնարավոր փոփոխությունները»,- նշում է նա։

Մեր երկիր ձու է ներմուծվում է ԵԱՏՄ տարածքից, որոշ քանակ էլ` Ուկրաինայից, բայց դրանք զգալի ծավալների չեն հասնում։

Ընդհանուր շուկայի վրա այդ ներմուծումները գնային տեսանկյունից էական ազդեցություն չունեն։