Արտյոմ Տոնոյան
© Sputnik
Տոնոյանի խոսքով` Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի նախագահի ասածը բավականին դիվանագիտական հայտարարություն էր։
«Շեշտադրեց, որ լուծումը չի կարող լինել ռազմական ճանապարհով, և այն պետք է լինի միայն քաղաքական։ Բայց միաժամանակ, հաշվի առնելով, որ գտնվում է Ադրբեջանում, հայտարարեց, որ Իրանը կողմ է երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը»,- ասաց Տոնոյանը։
Այս միտքը, սակայն, կարելի է երկիմաստ որակել` հաշվի առնելով, թե Իրանն ինչ սահմաններով է ճանաչել Ադրբեջանի անկախությունը։