Կրակել է կնոջը ու BMW-ով փախուստի դիմել. Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է հային

Վեճը տանն էր սկսվել, շարունակվել էր փողոցում և ավարտվել կնոջը կրակելով, տան պատուհանի ուղղությամբ քար նետելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Լոս Անջելեսի արվարձանում գտնվող Թահանգա (Սան Ֆերնանդոյի հովիտ) շրջանում հայը կենցաղային վեճի ժամանակ կրակել է կնոջը, որից հետո փախուստի դիմել սպիտակ BMW-ով (կամ Mercedes, ոստիկանությունը համոզված չէ)։ Միջադեպի մասին ուրբաթ հայտնել է KTLA-ն։

Ադրբեջանցի կնոջը սպանել են Սուխումում «Կալաշինկովից» արձակած կրակոցով

Վիճաբանությունը տեղի է ունեցել տանը առավոտյան 5-ի սահմաններում։ Ամուսինները սկսել էին վիճել կենցաղային թեմայով, այնուհետև վեճը շարունակել էին փողոցում։ Ոստիկանության տվյալներով` ամուսինը կնոջը կրակել էր այն ժամանակ, երբ նա կանգնած էր ճանապարհի եզրին, փամփուշտը դիպել էր կնոջ ուսին։ Բացի այդ, նա քար էր նետել տան ուղղությամբ, որտեղ ենթադրվում է, որ նրանց երեխար էր գտնվում։ Երեխան չի տուժել։

Անունները և անձնական տվյալները ոստիկանությունը չի բացահայտում։ Սակայն իրավապահները տարածել են փախուստի դիմած անձի արտաքին տվյալները` շագանակագույն աչքերով, սևահեր, հայի արտաքինով, հասակը մոտավորապես 177 սմ, քաշը` 72 կգ։

Նա որոնման մեջ է։