Վարդան Խաչատրյան
© Sputnik
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ծառայում են իշխանության պահպանման նպատակին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով այդ երկրի քաղաքական վերնախավից պարբերաբար հնչող հայտարարություններին, ասաց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
«Իշխանությունը բազմիցս խոսք է տվել, որ նախորդ պարտությունից հետո հաղթանակ է տանելու, որ ռազմական ճանապարհով պետք է լուծի խնդիրը»,- նշեց նա։
Իսկ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի նույնաբովանդակ հայտարարությունը վկայում է, որ ինքը ևս միացել է հասարակության մոբիլիզացիային։
Ըստ Վարդան Խաչատրյանի` դրա հիմնական պատճառն այն է, որ պարսկական ծագմամբ փոքրամասնության ներկայացուցիչ լինելով Ադրբեջանում` Ալլահշուքյուր Փաշազադեն դրանով իր իշխանության պահպանման խնդիրն է լուծում։