Մոսկվան Արևմուտքին հայելային պատասխան կտա և ոչ միայն

Փաստացիորեն Արևմուտքը Ռուսաստանին դիվանագիտական պատերազմ է հայտարարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Սկրիպալի գործով» Արևմուտքի գործողություններին Ռուսաստանի պատասխան քայլերը կլինեն «հայելային»։ Բայց Ռուսաստանը միայն դրանով չի սահմանափակվի:

«Միջոցները կլինեն հայելային, սակայն դրանով չենք սահմանափակվի», —այսօր Մոսկվայում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նաև նաև հավելե է, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է նախարարություն, որտեղ նրա տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը:

«Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում և մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»,- հայտարարել է Լավրովը:

Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդակաթվածային գազով։ Տուժել էր նաև ոստիկանության աշխատակից Նիկ Բեյլին։

Ռուսաստանը չի հանդուրժի «Արևմուտքի երկրների անպատկառությունը» և պատասխան կտա. Լավրով

Սկրիպալը Բրիտանիայում ապաստան էր ստացել 2010 թվականին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հետախույզների փոխանակումից հետո։ Այն ժամանակ Ռուսաստանին փոխանցել էին տասը մարդու, այդ թվում` Աննա Չապմանին։

Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ միանում են Մեծ Բրիտանիային և տեղեկացրել են ռուս դիվանագետների արտաքսման որոշման մասին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան է տալու ռուս դիվանագետների արտաքսմանն ու ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի փակմանը։