Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվն ավելացել է

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհից տուժած անձանց թիվը հասել է 79–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից տուժել է 79 մարդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

«Տուժածների թիվը հասել է 79-ի», — ասել է գործակալության զրուցակիցը։

Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավարը պատմում է՝ ինչպես է հայ մարզիկը փրկել մարդկանց

Նրա խոսքով` այսօրվա դրությամբ հիվանդանոցում 12 մարդ կա։

«Ամբուլատոր բուժում է նշանակվել 67 տուժածի», — ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։

Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։