Հովիկ Աբրահամյանի որդուն պաշտոն պետք չէ

«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետի որդու շուրջ պտտվող խոսակցություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Շրջանառվող տեղեկություններ կան, թե թեժ ապրիլին ընդառաջ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր որդուն Արարատի մարզպետ դարձնել ավելի այդպիսով մարզը վերցնել իր վերահսկողության տակ: «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցն այս թեմայով հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանին։

Արմեն Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել

«Ես չգիտեմ, թե ով ինչի համար է պայքարում, բայց այս պահին մարզպետ կա, մարդն աշխատում է: Ինքն իր տեղում է, բայց իրա տեղի վերաբերյալ չգիտեմ ինչու՝ քննարկումներ կան, ավելի ով է դա շահարկում, չեմ հասկանում: Այդպիսի թեմա չկա»,- ասել է նա։

Մամուլը գրել է, որ Հովիկ Աբրահամյանն իր նպատակին հասնելու համար «կենաց-մահու» պայքար է մղում Արամայիս ավելի Արայիկ Գրիգորյանների դեմ:

Ըստ Ալիկ Սարգսյանի, սակայն, խոսակցություններն աբսուրդ են, արհեստածին են:

«ՀԺ»-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքականություն վերադառնալու ակտիվացումներ չի նկատել, մասնավորապես, որդուն մարզպետ դարձնելու մասով, Ալիկ Սարգսյանը նկատել է.

«Հովիկ Աբրահամյանի որդին պատգամավոր է, չեմ կարծում, որ իրենց նման պաշտոն է պետք: Չկա նման խոսակցություն: Ոնց կար իրանց գործերին են, աշխատում են, չեմ կարծում, որ իրանց դա պետք է կամ շահագրգռվածություն չեմ տեսնում»:

Նա վստահեցրել է` մարզպետի պահով բան չկա։