ՌԱԴԻՈ

Շաքարյանց. «Թուրքիայի քայլերը վտանգ են ներկայացնում նաև Հայաստանի համար»

Մարտի սկզբից շատերը Թուրքիայից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Sputnik
Սերգեյ Շաքարյանց

«Թուրքիայի քայլերը վտանգ են ներկայացնում նաև Հայաստանի համար: Հիշենք վերջերս հատուկ արված զորավարժությունները: Այս ամենը չի կարող չմտահոգել, որովհետև հյուսիսային Սիրիայում թուրքական զորքերն արդեն շատ մոտ են գտնվում հայաբնակ վայրերին: Եթե քրդերի դեպքում Թուրքիայի նախագահը բացատրություն ունի, քրիստոնյաների դեպքում բացատրություն չկա»,-ասում է Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն որպես Թուրքիայի իրական տեր, իսկ Ռուսաստանն ու Իրանը որպես Թուրքիայի հետ գործարքի մեջ մտած երկրներ անհապաղ պետք է իրենց լծակներն օգտագործեն, ճնշեն Էրդողանին, որ նա դադարեցնի իր ռազմական գործողությւոնները Սիրիայում: