ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» անցած յոթ օրվա ընթացքում տարածաշրջանում գրանցել է 20 երկրաշարժ, որոնցից 8–ը Հայաստանի տարածքում, 3–ը` Արցախի։
Ըստ գործակալության հաղորդագրության` մարտի 24-ին և 27-ին 1 ու 1,3 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մատույցներում: Մարտի 24-26-ը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մատույցներում գրանցվել է թույլ երկրաշարժերի պարս. մարտի 24-ին՝ մագնիտուդը՝ 1, մարտի 26-ին՝ երեք երկրաշարժ՝ մագնիտուդը՝ 0,7-1,3:
Այնուհետև մարտի 26-ին երկրաշարժեր են գրանցվել Շիրակի Աշոցք գյուղի և Գեղարքունիքի Գավառ քաղաքի մատույցներում՝ մագնիտուդը՝ 1,2-2: Մարտի 25-ին երեք երկրաշարժ է գրանցվել Արցախի Քարվաճառ քաղաքի մատույցներում՝ մագնիտուդը՝ 1,3-2,1:
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ: Մարտի 22-ին Վրաստանի Գորի քաղաքի եւ Թուրքիայի Վան մատույցներում, մարտի 23-ին Իրանի Մարանդ քաղաքի եւ Վրաստանի Քվարելի քաղաքի մատույցներում, մարտի 26-ին Վրաստանի Դմանիսի քաղաքի մատույցներում և այլն: Երկրաշարժերի հետևանքով զոհեր եւ ավերածություններ չկան: