Բեզոարյան այծերը զբոսնում են Նորավանքի տանիքին. տեսանյութ

Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերը սիրում են զբոսնել եկեղեցու տանիքին։
Sputnik

Նորավանքը XIII-XIV դարերում կառուցված վանական համալիր է, գտնվում է Երևանից 122 կմ հեռավորության վրա` Վայոց ձորի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին:

Բեզոարյան այծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, ընդգրկված է Կարմիր գրքում, որսն արգելված է։ Հայաստանում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը, ամբողջ երկրում մնացել է շուրջ 1000 առանձնյակ։