Հայաստանում կեղծել են ամուսնական ու վարորդական վկայականները. կեղծողները հայտնի են

Հայ իրավապահները խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են կեղծ բանկային տեղեկանքներ, դիպլոմներ, վարորդական իրավունքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017-2018թթ. մի խումբ անձինք պատրաստել և վաճառել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի կայքում։

Կասկածյալների բնակարաններում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են կեղծ կնիքներ, ամուսնական կեղծ վկայականներ, ուսումնական հաստատությունների կեղծ ատեստատներ, դիպլոմներ, վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, բանկերի և իրավապահ տարբեր մարմինների կեղծ տեղեկանքներ։

Կատարված բացահայտումների փաստով վեց անձի մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննությունը շարունակվում է։