Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Ցուցադրվում են սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ և այլն:
«ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին, ընդհանուր առմամբ, ներկայացված է 34 հայկական և 60 արտասահմանյան ընկերություն` 14 երկրից։