Արմեն Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` Սարգսյանը սրտամկանի ինֆարկտով հոսպիտալացվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Պաշտպանության նախարարի խորհրդական, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը

Ըստ թերթի աղբյուրի՝ Արմեն Սարգսյանը սրտամկանի ինֆարկտով հոսպիտալացվել է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան սրտի ստենտավորման են ենթարկել: