ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի մոտ Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։
«Դեպքի վայրը հեռու է առաջնագծից և բանակի հետ կապ չունի, դեպքը տեղի է ունեցել Նոր Ղազանչի գյուղի մոտ»,- նշեց նա։
Հասրաթյանի խոսքով` մեքենան պատկանել է «Հալո Թրաստ» ընկերությանը։