ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Բրիտանացի լրագրող Սոֆի Մորգանը ինքնաթիռի վայրէջքից հետո 40 րոպե սպասել է EasyJet ավիաընկերության աշխատակիցներին։ Անդամալույծ լրագրողն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբոլոգում և լուսանկար հրապարակել։
Երբ օդանավը վայրէջք է կատարել Լոնդոնի օդանավակայանում, պարզվել է, որ աշխատակիցներից մեկը տարել է հաշմանդամի սայլակը։
«40 րոպե EasyJet-ի ինքնաթիռում… առանց ներողություն խնդրելու։ Կոպիտ անձնակազմ»,- լուսանկարին կից գրել է Մորգանը։
Օդանավակայանի և ավիաընկերության ներկայացուցիչներն ավելի ուշ ներողություն են խնդրել լրագրողից, բայց չեն կարողացել հանդարտեցնել նրան։ Մորգանը պատասխանել է, որ այդպիսի դեպքերը շատ-շատ են։