Երգչուհի Ջամալան շուտով կմայրանա

Հղիության վերջին ամիսներին էլ երգչուհի Ջամալան շարունակում է աշխատել և ասում է, որ հեշտությամբ է դա անում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հաղթող հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալան (Սուսաննա Ջամալադիմովնա) Instagram–ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ շուտով լույս աշխարհ կգա իր առաջնեկը։

«Իմ փոքրիկ արքայազնը։ Ամբողջ կյանքի իմ լավագույն երգը («Our little prince. My best song ever»)»,–նկարը մակագրել է երգչուհին։

 

Նրա հետևորդներն անմիջապես սկսել են շնորհավորել սիրելի երգչուհուն` մոտ ապագայում մայրանալու կապակցությամբ։

Ավելի վաղ երգչուհին ասել էր, որ երեխային, անպայման, կդաստիարակեն մուսուլմանական ավանդույթներով։

2017թ–ին երգչուհին ամուսնացել է տնտեսագետ Սեյթ–Բեքիր Սուլեյմանի հետ։