ՌԱԴԻՈ

Իսրայելյան. «Իրանի նախագահի` Ադրբեջան կատարած այցը տարածաշրջանային է»

Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցն Ադրբեջան նրա տարածաշրջանային այցերի ծրագրում էր ներառված, և դրանում արտառոց որևէ բան չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Sputnik

Արմեն Իսրայելյան
«Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է քննարկեին Կասպից ծովի իրավական իրավիճակի հետ կապված խնդիրներ` որպես մերձկասպյան երկրներ, ինչպես նաև տնտեսական, անվտանգության հետ կապված և քաղաքական այլ հարցեր։ Նախատեսվում էր նաև Ադրբեջանի հետ նավթագազային ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը»,- ասաց իրանագետը։

Ըստ նրա` թեև պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ Իրանի նախագահը մասնակցելու է տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող Աստարա-Աստարա երկաթուղային ճանապարհի բացման արարողությունը, բայց բացումը երեկ է տեղի ունեցել։