ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnk. Այսօր երեկոյան ժամը՝ 18:40-ի սահմաններում մահացու ելքով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկատվության` Nissan մակնիշի 75 DՍ 775 համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է 1958 թ. ծնված Դ. Շ.-ն, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհին:
Ինչպես տեղեկացնում է կայքը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է։