ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի:
Փոփոխության արդյունքում Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթևեկության գոտին և թունելով երթևեկել դեպի Սարալանջի պողոտա:
Իսկ Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթևեկել Կորյունի և Հերացու փողոցներով:
Փոփոխությունը կգործի 2018 թվականի մարտի 29-ից։