Էդվարդ Նալբանդյանը գրառում կատարեց սգո մատյանում

Հայաստանի արտգործնախարարը ևս զորակցություն հայտնեց ռուս ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 28-ին այցելեց Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն հայտնեց և գրառում կատարեց Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նա գրել է, որ հայ ժողովուրդը սգում է և զորակցում ռուս ժողովրդին։

Այսօր` մարտի 28-ին, Ռուսաստանում սուգ է հայտարարվել։

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։ Կեմերովոյի մարզի իշխանություններն ու իրավապահ մարմինները ստուգում են 78 մահացածի մասին տվյալները։