Ասուլիս. «Հայ խոհարարների հաջողությունը. քանի՞ մեդալ և ինչի՞ համար»

Մարտի 30-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված վերջերս Դաղստանում անցկացված խոհարարական մրցույթի արդյունքներին:
Sputnik

Ինչո՞վ զարմացրին հայ խոհարարները մրցույթի մասնակիցներին և հեղինակավոր ժյուրիին, ո՞վ առաջինը շնորհավորեց նրանց։ Մրցույթի մասին կպատմեն.

Գրիգոր Անտինյանը՝ Հայաստանի շեֆ խոհարարների ասոցիացիայի նախագահ,

Սեդրակ Մամուլյանը՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ,

Յուրի Սարգսյանը և Էմիլ Դավթյանը՝ մրցույթին մասնակցած խոհարարներ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի անդամներ։

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131, բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլեկտրոնային հասցեով: