Հայաստանն ավելացնում է սեփական ռազմական արտադրանքը

Բանակում հայկական արտադրության զենքը տարեցտարի ավելանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանի Պաշտպանության նախարարության գնած զենքի մեկ քառորդը տեղական արտադրության է։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Փախչանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանը ստացել է զենքի ամբողջ խմբաքանակը Ռուսաստանի առաջին վարկի շրջանակում

Նրա խոսքով` այս թվերը ներկայացվում են հաշվի առնելով ռուսական վարկի շրջանակում տրամադրված զենքը։

«Մոտավորապես մեկ քառորդը կկազմեն մեր ներքին արտադրանքը: Նաև կախված է նրանից, թե ինչքանով արագ մշակումները կանցնեն սերիական արտադրության»,-ասաց Փախչանյանը։

Ինչ վերաբերում է հայկական զենքի հնարավոր մատակարարմանը արտասահման, ապա փոխնախարարի խոսքով, դա բարդ ու ժամանակատար գործընթաց է։

Հայաստանն առաջին հերթին մտադիր է զարգացնել օպտիկական սարքերի, ռոբոտների, ԱԹՍ–ների ու լազերային տեխնիկայի արտադրությունը։

Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ 2016 թվականին տեղական արտադրության զենքի գնման ծավալն ավելացել է 23%–ով։