«Դիլիջան ազգային պարկում» կրկին բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Անտառածածկ տարածքում այրվել են 7 ընկած, չորացած ծառ, 2 ծառի քոթուկ, իսկ 4 ծառ ջերմահարվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարտի 27-ին, ժամը 17:19-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրին պատկանող հանդամասում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկի» տարածքում: Այն հաջողվել է մեկուսացնել ժամը 19:02-ին, մարվել՝ 23:47-ին:

Անտառածածկ տարածքում (մոտ 700 քմ) այրվել են 7 ընկած, չորացած ծառ, 2 ծառի քոթուկ, իսկ 4 ծառ ջերմահարվել են: