Ինչպիսի՞ն կլինի այս տարվա ապրիլը Հայաստանում. կանխատեսում են օդերևութաբանները

Վաղահաս գարունը շատերին է մտահոգում, իսկ թե ինչպիսի եղանակ կլինի գարնան երկրորդ ամսում, թերևս հետաքրքրում է բոլորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացել է ապրիլ ամսվա կանխատեսումը` ըստ Հայաստանի մարզերի։

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև +4…+6C, ամսվա երրորդ տասնoրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25…+30C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-2C, առավելագույնը՝ +25…+26C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 28-51 մմ):

Վերջին օրերին մարտը կրկին դերի մեջ է մտնում. եղանակի տեսություն

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև 0…-5C, ամսվա երրորդ տասնoրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17…+22C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը —8…-100C, առավելագույնը՝ +16…+20C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 61-86 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև 0…-30C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+25C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը —5…-7C, առավելագույնը՝ +19…+21C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 63-71 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+11C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+5C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25…+30C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը —1…-40C, առավելագույնը՝ +20…+23C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 64-67 մմ):

Ինչպես կազդի վաղահաս գարունը սրտանոթային հիվանդությունների վրա. պարզաբանում է մասնագետը

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+13C, լեռնային շրջաններում` +3…+5C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2…+5C, լեռնային շրջաններում՝ 0…-5C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +25…+30C, լեռնային շրջաններում՝ +17…+22C (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ —1C, լեռնային շրջաններում՝ —9…-10C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +24…+25C, լեռնային շրջաններում՝ +14…+15): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման նախալեռնային շրջաններում` 52-53 մմ, լեռնային շրջաններում՝ 100-102 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12…+15C, նախալեռնային շրջաններում` +6…+8C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3…+8C, նախալեռնային շրջաններում՝ 0…+5C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +30…+34C, նախալեռնային շրջաններում՝ +25…+28C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ —1…+2C, նախալեռնային շրջաններում՝ —4…-6C, առավելագույնը հովտային շրջաններում +26…+29C, նախալեռնային շրջաններում՝ +21…+25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման հովտային շրջաններում` 42-80 մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104 մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…+5C, ամսվա երրորդ տասնoրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25…+30C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը —1…-2C, առավելագույնը՝ +25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 37-51 մմ):