Բաքվի երևակայական մզկիթները ադրբեջանական Հայաստանում. ով է քանդել դրանք

Հայաստանից արևելք ընկած երկրի` աննկարագրելի հիմարություններ դուրս տվող քաղաքական գործիչների շարքերը համալրվել են զինվորականներով, որոնք սպառնալիքներ են հնչեցնում։ Նրանք «քաջաբար» փախչելով` փրկվել են 1990-ականներին, հիմա համարձակություն են ձեռք բերել։ Կեղծ պատմություններ հորինող այդ երգչախմբին միացել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։
Sputnik

Ինչպիսին հոգևորականությունն է, այդպիսին էլ նրանց առաջնորդն է։ Ալահշուքյուրին մերկացրել են հենց ադրբեջանցիները. բլոգեր Թուրալ Սադըղլին հայտարարել է, որ չեխական Կառլովի Վարի հանգստավայրում նկատել է բնակելի շենքերի համալիր, որոնք պատկանում են Ալահշուքյուրին և նրա եղբորը` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջավանշիրին։ Եվ հրապարակել է լուսանկարներ։

«Իոսիֆյանի ուղղաթիռն» ու Գագարինը, կամ ամենայն հայոց «էլեկտրիկոսի» խելահեղ պատմությունը

Ադրբեջանցիների գլխավոր հոգևորականին պետք էր շտապ արդարանալ, իսկ քանի որ իմաստ չի ունեցել հերքել ակնհայտ փաստը, նա ստիպված էր մի բան հորինել։ Ոչ, իհարկե, նա հայտարարել է սադրանքի և ստի մասին, այն մասին, որ «այդ թեմայով զրուցել է նախագահի հետ», սակայն անհասկանալի է, թե ինչու, բայց այդ ամենը համոզիչ չի եղել։ Միաժամանակ իրավիճակը պահանջել է արմատական լուծում։

Փաշազադեն հեծանիվ չի հորինել և որոշել է հիմարացնել մարդկանց փորձված զենքով` հայերի վրա հարձակումներով։ Այն, ինչ նա ասել է, շատ ձանձրալի է, մեզանից արևելք ընկած երկրում այդ ամենը կրկնել և կրկնում են ամեն օր մի քանի անգամ, բայց որոշ գլուխգործոցներ ապշեցնում են զառանցանքի անհավանականությամբ։ Ճիշտ է, անհնար է պատկերացնել, որ ադրբեջանական հասարակությունը կարող է հավատալ դրան` չնայած այդ երկրում տարվող քարոզչությանը։

Ահա մեկ օրինակ այն զառանցանքից, որի համաձայն` հայերը 200 տարի առաջ դարձել են ադրբեջանցիների հարևանները։ Հիանալի պատմական բացահայտում, հատկապես եթե հաշվի առնենք, որ ոչ թե 200, այլ մեկ դար առաջ ադրբեջանցիներ գոյություն չունեին, այդ ցեղերը միավորել են Ադրբեջանի անվան տակ և ստեղծել հանրապետություն` կատարելով Թուրքիայի կամքը։ Եվ նույնիսկ անվանումը բոլորովին օրիգինալ չէ, վերցրել են, հարմարեցրել իրենց իրանական նահանգի անվանումը։ Մենք դա նույնպես բազմիցս լսել ենք։

Իսկ ահա Ալահշուքյուր-աստվածաբանի բացահայտումը հայերի կողմից «հին ադրբեջանական հողում մզկիթները պղծելու» մասին անձամբ ինձ համար նորություն էր։

Սկսենք վերջերս հնչած արդարացի մի դիտողություն վերաձևակերպելով` «հին հողեր» ունենալու համար պետք է գոնե հնագույն լինել ։ Իհարկե, ոմանց համար 99 տարին հնություն է, մյուսի համար էլ` մատակը հարսնացու, բայց չէ՞ որ Ալահշաքյուրը մզկիթների մասին նույնպես հորինել է։

Հայերին ծեծած թիկնապահներին ազատ են արձակել. ինչո՞ւ է թուրքն այդքան վստահ գործում

Եթե Հայաստանում ինչ-որ մզկիթներ են քանդվել, ապա դա եղել է բացառապես խորհրդային իշխանության օրոք, որը պայքարել է կրոնի դեմ և պայթեցրել ոչ միայն մզկիթները, այլ նաև եկեղեցիներն ու սինագոգաները։

Եվ հետո` աշխարհում չեն եղել և չեն կարող լինել հին ադրբեջանական մզկիթներ, ինչպես նաև թուրքական։ Թուրքական մզկիթները կարող էին կառուցվել 1920թ.-ից հետո, իսկ ադրբեջանականը` 1991թ.-ից հետո։ Մզկիթները, որոնք եղել են այսօրվա Հայաստանի և ներկա Թուրքիայի տարածքներում և այն վայրերում, որոնք 1918թ.-ին որոշել են Ադրբեջան անվանել, կառուցվել են պարսիկների, արաբների կողմից, բայց ոչ թուրքերի և նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիների կողմից։

Մի պարզ պատճառով, որ թուրքերն այդ ժամանակ ոչինչ չեն կառուցել, բացի կավաշեն տներից և դա էլ հայ շինարարների և պարսիկների օգնությամբ։ Երևանի մարգարիտ են անվանում Կապույտ մզկիթը` պարսկական, այն գործում է, հիանալի վիճակում է գտնվում և ոչ ոք չի պատրաստվում պղծել այն։ Իրանցիները հաճախ են այցելում Երևան, հատկապես Նովրուզի օրերին շատ են գնում այնտեղ։ Ի դեպ, առանց վախենալու են գնում։

Ես արդեն գրել եմ այն մասին, որ զարմանալի չի լինի, եթե անաչառ վերլուծության ժամանակ պարզվի, որ այսօր Բաքվում չի գտնվի մի նշանակալի շենք, որը կառուցել են ադրբեջանցիները։ Իսկապես կառուցել են, այլ ոչ թե վերագրել են մտացածին «ադրբեջանցի ճարտարապետի»։ Այդ քաղաքը կառուցել են ռուսները, հրեաները, հայերը, պարսիկները, բայց ոչ այն ազգության ներկայացուցիչները, որոնք 100 տարի առաջ հայտնվել են այս տարածքում։

Պատերազմ կարող է «պայթել» նաև վաղը. ինչպես Հայաստանը կպայքարի թշնամական տանդեմի դեմ

Վերջապես, վերջին հակադարձում մոլլա Ալահշաքյուրի համար։ Ենթադրենք, որ հայերն իսկապես պղծել են մզկիթները։ Նրանք ստիպված էին լինելու պղծել պարսկականները, քանի որ ուրիշ մզկիթներ չեն եղել։ Եվ եթե իսկապես նման բան լիներ` ինչպիսին կլիներ Իրանում հայերի նկատմամբ վերաբերմունքը։ Կարծում եմ, որ սա հռետորական հարց է։

Բայց Իրանի հայ համայնքը հարգված է և արտոնություններից է օգտվում։ Իրանում ազատ գործում են հայկական եկեղեցիներ, դրանք ոչ ոք չի փակում, չի պղծում և չի պայթեցնում։ Հայերը իրանցիների և մյուս ժողովուրդների հետ միասին բազմազգ երկրի քաղաքացիներ են։ Դարերով իմաստնացած երկու ժողովուրդները կարողանում են ապրել կողք կողքի, հազարամյակների փորձն իզուր չէ։

Երբ դու 99 տարեկան ես և, չգիտես ինչու, ուզում ես ավելի մեծ երևալ, սկսում ես քեզ վերագրել այն ամենը, ինչ ստեղծել են հարևանները։ Մեծ բանաստեղծին անվանում ես քոնը և պարզվում է, որ հայկական եկեղեցիները նույնպես քոնն են, թեև դու որտեղ, քրիստոնեությունը որտեղ…

Դե լավ, ալլահը Ալահշաքյուրի հետ։ Ավելի լավ կլիներ նա հաշվետու լիներ իր անշարժ գույքի համար։ Թե չէ ալլահի ստրուկը խառնվել է իրար, տեղը չի գտնում։ Անհարմար է զգում, խեղճը։