«Զվարթնոց» օդանավակայանում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ «Զվարթնոցում» բացահայտված հանցավոր խմբի մեջ կին կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ, որը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Նույն այդ տեղեկություններով հարուցված քրեական գործի շրջանակում մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի աշխատակիցների, որոնց թվում, նախնական տեղեկություններով, նաև կին կա»,- գրում է թերթը:

Ըստ նույն աղբյուրների՝ խումբը գործել է ավելի քան 1 տարի: Թերթը փորձել է տեղեկությունները ճշտել ԱԱԾ-ից, սակայն մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խնդրել է հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ կայքում այս «օպերացիայի» մասին տեղեկություն չկա: