Թերեզա Մեյը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Պուտինին

Բրիտանիայի վարչապետը նշել է, որ բրիտանացիներն իրենց մտքերում և աղոթքներում զոհվածների ընտանիքների հետ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 27-ին, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր վշտակցությունը հայտնելով Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի և հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինը սուգ է հայտարարել երկրում

«Ցավակցում եմ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ։ Իրենց մտքերում և աղոթքներում բրիտանացիները բոլոր նրանց ընտանիքների հետ են, ովքեր այդպիսի սարսափելի պայմաններում կորցրին իրենց հարազատներին»,- նշված է Մեյի ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք, որ Կեմերովոյի  առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով նախնական տվյալներով` զոհվել է 64 քաղաքացի, զոհվածներից 41-ն անչափահասներ են: Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, ովքեր այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են կենտրոնում բռնկված հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: