Քիմ Քարդաշյանը կրքոտ լուսանկար է հրապարակել գայթակղիչ արտաքինով երիտասարդի հետ

Քիմ Քարդաշյանը պատրաստվում է կոսմետիկ արտադրանքի համատեղ հավաքածու թողարկել այն երիտասարդի հետ, ում կողքին լուսանկարվել է լողազգեստով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ամերիկյան ռեալթի — շոուների աստղ հայազգի Քիմ Քարդաշյանը հերթական կրքահարույց լուսանկարն է հանրայնացրել:

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարում 37-ամյա աստղը լողազգեստով է և ի ցույց է դնում իր փարթամ բարեմասնությունները: Այդ նույն լուսանկարում նրա կողքին կանգնած գայթակղիչ արտաքինով երիտասարդը իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչն է:

 

Լուսանկարին կից գրառման մեջ Քիմը տեղեկացնում է, որ առաջիկայում Մարիոյի հետ պատրաստվում են կոսմետիկ արտադրանքի համատեղ հավաքածու թողարկել:

«Տասը տարի առաջ, երբ ես և Մարիոն հանդիպեցինք, անգամ չէի կարող պատկերացնել, որ միասին կոսմետիկ արտադրանքի համատեղ հավաքածու կստեծենք: Մարիո Դեդիվանովիչն է ինձ սովորեցրել դիմահարդարման մասին այն ամենը, ինչ հիմա գիտեմ: Ուրախ եմ, որ շուտով պիտի մեր համատեղ արտադրանքը ներկայացնենք»,- գրել է Քիմը: