Պատվո պահակն ուշաթափվել է Պորոշենկոյի ելույթի ժամանակ. տեսանյութ

Զինվորն ուշաթափվել է այն պահին, երբ ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ուկրաինայի Պատվո պահակախմբի զինվորներից մեկն ուշաթափվել է Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ, որը նվիրված էր Կիևի մարզի Ազգային գվարդիայի տարեդարձին։

«112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը հեռարձակել է միջոցառումը, և տեսախցիկն արձանագրել է անհարմար պահը։

Միջոցառման սկզբում Պորոշենկոյի երկու կողմում դրոշակակիրներ էին կանգնած։ Պորոշենկոն լռության րոպե հայտարարեց` ի հիշատակ Ուկրաինայի Ազգային գվարդիայի զոհված զինվորների։ Այդ ընթացքում զինվորներից մեկը սկսեց ճոճվել ու հենվեց դարպասին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Պյոտր Պորոշենկոյի մասնակցած միջոցառման ժամանակ զինվորը կորցնում է գիտակցությունը։ 2017 թվականի նոյեմբերին պատվո պահակն ուշաթափվեց 1932-1933 թվականներին Ուկրաինայում «Հոլոդոմորի» հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։

Բայց ամենամեծ աղմուկ բարձրացավ այն ժամանակ, երբ զինվորն ուշաթափվեց 2014 թվականին Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողության ժամանակ։ Պատվո պահակն ուշաթափվեց հենց այն պահին, երբ նորընտիր նախագահն անցնում էր նրա կողքով։