Ո՞վ է Միհրան Հարությունյանի հավելյալ մոտիվացիան

Հայ ըմբիշը կնոջ` Մակտինա Բեբիայի հետ նոր լուսանկար է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը կնոջ` Մակտինա Բեբիա-Հարությունյանի հետ լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցում։

Մարզասրահում նկարված լուսանկարը ռոմանտիկ չես անվանի. ակնհայտ է, որ լուսանկարվելուց առաջ Միհրանը քրտնաջան պարապել է։ Բայց ըմբիշի կարճ գրառումն իսկապես ռոմանտիկ է։

«Իմ հավելյալ մոտիվացիան»,- լուսանկարին կից գրել է ըմբիշը։

Ռիոյում Օլիմպիական խաղերի ու Եվրոպական խաղերի արծաթե մրցանակակիր Միհրան Հարությունյանի ու երգչուհի Մակտինա Բեբիայի հարսանիքը տեղի է ունեցել 2017-ի օգոստոսի 30-ին Մոսկվայում: Հարությունյանը վերջերս կատարելագործում է հայերենը և պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնցում հայերեն է խոսում:

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։

Նախընտրում էր սևահերներին, սիրահարվեց շիկահերին. հայ մարզիկի խոստովանությունը